1/20/2021
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Վճռաբեկը չընդունեց
Back
Print
Email to a friend
ՀՀ վճռաբեկ դատարանն իր ապրիլի 30-ի որոշմամբ հրաժարվել է վարույթ ընդունել «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի պաշտպանների եւ դատախազության կողմից ներկայացված բողոքները:
Համապատասխան որոշումը Փաշինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը ստացել են երեկ: Փաստաբանները վճռաբեկից պահանջել էին բեկանել Փաշինյանի դատավճիռը եւ արդարացնել նրան: Դատախազությունը բողոք էր ներկայացրել` պահանջելով քաղբանտարկյալին յոթ տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն ավելի խստացնել: Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը մեր թղթակցին ասել է, թե իրենք հենց այդպես էլ կանխատեսել են, որ վճռաբեկը կհրաժարվի վարույթ ընդունել: «Մենք շատ կզարմանայինք, եթե վճռաբեկն այլ որոշում կայացներ եւ օրենսդրությամբ առաջնորդվեր»,- ասել է փաստաբանը: Նա տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանի գործով արդեն Եվրադատարան է ուղարկվել նախնական գանգատը: Առաջիկայում ԵԴ կուղարկվի նաեւ քաղբանտարկյալի հիմնական գանգատը:
ՀԺ - Մայիս 5, 2010
Source Publication:
Source:
http://www.armtimes.com/en/archive/2010-05-05
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit