1/20/2021
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Ո՞վ է հաջորդը
Back
Print
Email to a friend
Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Համլետ Ստեփանյանի մահը այդ գործի հետ որեւէ կերպ առնչված անձանց մահերի թվում հերթականն է: Այդ մահերի միայն թվարկումը արդեն կարող է հիմնավոր եզրակացությունների հիմք հանդիսանալ: 2000 թվականի օգոստոսի 29-ին իր բանտախցում իբր էլեկտրահարումից մահացավ նույն գործով անցնող Նորայր Եղիազարյանը, ով մասնագիտությամբ էլեկտրիկ էր: 2004 թվականի ապրիլի 16-ին իր բանտախցում իբր կախվելու միջոցով ինքնասպան եղավ Հոկտեմբերի 27-ի գործով անցնող Վռամ Գալստյանը: «Ինքնասպանությունից» հետո բանտախուց այցելած իրավապաշտպաններն արձանագրել էին, որ ճաղավանդակից կախված Վռամ Գալստյանի ոտքերը կպած են գետնին: Նույն 2004թ. մայիսի 28-ին Ապարան-Երեւան ավտոճանապարհին վթարի ենթարկվեց Հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված Մուշեղ Մովսիսյանը: Վթարից հետո գիտակցության չգալով`` նույն տարվա սեպտեմբերի 18-ին նա մահացավ: 2004 թվականի սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ում կրկին ավտովթարից զոհվեց նշված գործով որպես վկա անցնող ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը: Վերջինս ԱՄՆ էր մեկնել Հոկտեմբերի 27-ից կարճ ժամանակ անց:
ՀԺ - Մայիս 18, 2010
Source Publication:
Source:
http://www.armtimes.com/archive/2010-05-18
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit