2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Ե՞ՐԲ Է ՎԵՐՋԸ....- Բաց Նամակ - Լիլիա Շաքարյան
Back
Print
Email to a friend
Ե՞ՐԲ Է ՎԵՐՋԸ....Բաց Նամակ
Պարոն ոչ լիգիտիմ նախագահ, այս իմ հոդվածը կարող եք ընդունել նաև որպես բաց նամակ: Ահա մոտենում է մեկ տարին ինչ դուք խաղում եք, այն էլ շատ վատ այն դերը, որը կոչվում է Հայոց պետականության նախագահ: Ոչ միայն ես, այլ նաև որևէ հայ, երևի թե չէր մտածի, որ մեր երազած անկախության օրոք մենք կլինենք աշխարհի այն երկրներից, որ մեզ կդասեն մարդու իրավունքները խաղտող, բռնապետական ռեժիմ ունեցող, բռնաբարված մամուլ ունեցող, լրագրողներ հետապնդվող, կոռուպտված, սոցիալ-տնտեսականի խայտառակ վիճակով երկրների շարքին: Դե ինչ ցանել ենք, նա էլ հնձում ենք: Բայց ամեն ինչ հերթով...Ձեր իշխանական ողբերգությունը սկսվեց Հայոց պատմությանը ավելացնելով ևս մեկ սև օրով: Դուք ճիշտ եք: Մարտի 1-ը կարելի է դասել անմեղ զոհերի հիշատակի օր, կարելի է դասել որպես հերթական ցեղասպանության օր, այս անգամ ոչ թուրքերի կողմից, այլ Հայաստանի իշխանությունների կողմից` հանցանք սեփական ժողովրդի առջև: Իշխանություն, որին ՀԱԿ-ի առաջնորդ Լեոն Տեր-Պետրոսյանը անվանեց թաթար-մոնղոլական ռեժիմ: Հայոց իշխանության դուռը թակեցին արյունոտ ձեռքերով: Ավելորդ եմ համարում խոսել ընտրական կեղծիքների մասին, քանի, որ սկսած 1998թ. մինչև այսօր, բոլոր Հայաստանյան ընտրություններրը կեղծված են և դրա փայլուն ապացույցն է տարբեր միջազգային ատյանների խստագույն քննադատությունները հայոց իշխանության հասցեյին: ԱՄՆ-ի ստեյթ դեպարտամենտը, Հյումն Ռայթս, Ֆրիդմ Հաուզ, Հելզինկյան մարդու իրավունքների կոմիտե, Եվրախորհուրդ, շարունակե՞մ, թե բավական է:
Մարտի 1-ից հետո սկսվեց իսկական որս ընդիմադիր քաղաքական գործիչների և լրագրողների վրա, որոնք բանտարկվեցին, որոնք հասցրեցին երկրից փախչել, որոնք Ձեզ վաճառվեցին, որոնք մնալով Հայաստանում, վախենում էին սեփական տանը բնակվել, ստիպված թաքստոց էին գտել բարի մարդկանց մոտ: Փառք Աստծո, որ բոլորը Ձեզ նման անմարդկային չեն: Այսօր հետապնդվում են նրանք, ովքեր փորձում են որևէ ճիշտ ինֆորմացիա կամ խոսք հայտնեն գլուխը կորցրած ժողովրդին: Այսօր Հայաստանի բանտախցերը լեցուն են քաղբանտարկյալներով: Ղարաբաղյան հերոսները, որոնք ազատագրեցին մեր հողը Ադրբեջանական զավթիչներից, այսօր բանտերում են: Եվ նրանք ժամանակին եղել են ո'չ միայն Ձեր ընկերները, այլ նաև մեր ժողովրդի փառավորված հերոսները: Ժողովրդի համար նրանք նորից մնում են և կան որպես հերոս, իսկ ահա Ձեզ համար և Ձեր թաթար-մոնղոլական իշխանության համար,նրանք հանցագործներ են:
Չեմ էլ ուզում ասել ամոթ, որովհետև եթե դուք ամոթ ունենայիք, ո'չ երկիրը այսպիսի ծանր վիճակում կլիներ, ո'չ մեր հերոսները բանտերում կլինեին, ո'չ այդքան անմեղ զոհեր կունենայինք, որ դուք նախագահի պաշտոնը զավթեցիք, ո'չ էլ այդքան լացող մայրեր կունենայինք...
Այս ամեն ինչին գումարեցիք նաև Ձեր անգրագետ ֆուտբոլային քաղաքականությունը` կապելով Թուրքական սահմանը բացելու հարցը, Ղարաբաղյան հարցի հետ: Ամեն ինչ անում եք, որպեսզի ուղղեք այն խայտառակությունը, որը կոչվում է ոչ լիգիտիմ նախագահ, բայց դուրս է գալիս որ անընդհատ թույլ եք տալիս քաղաքական սխալներ, որոնցով փորձում եք լիգիտիմանալ:
Ձեր խայտառակ հանդիպումները Սփյուռքի տարբեր հատվածների հետ մեկ անգամ ևս ապացուցում է, որ համայն հայության համար Դուք հայոց նախագահ չեք:
Ո'չ- Ձեր ֆուտբոլային քաղաքականությանը, ո'չ- Ձեր տոտալիստ իշխանությանը: Հեռացե'ք և ազատե'ք մեզ Ձեր տխուր հանցագործ ներկայությունից: Եվ վերջում, որպես 4-րդ իշխանության ներկայացուցիչ, ես պահանջում եմ` հանգիստ թողեք մեզ: Վերջացրե'ք մեզ ծեծել, հետապնդել, բանտարկել: Հանգիստ թողե'ք ոստիկանությանը և դատախազությանը, նրանց վերածել եք Ձեր ձեռքի լակեյների: Ինչքա՞ն կարելի է խաղտել սահմանադրությունը: Ես արդեն տարակուսանքի մեջ եմ: Գոյություն ունի Հայոց Սահմանադրություն թե՞ ոչ: Պատասխանե'ք այս հարցին:
Երբ Հայաստանը անկախացավ, ես փոքրիկ երեխա էի: Եվ երբևէ չէի մտածի, որ ես իմ Հայրենիքում պետք է թաքնվեմ մոտ մեկ տարի միայն նրա համար, որ ես նախնտրում եմ դեմոկրատիա, սահմանադրական կարգեր, մարդու իրավունք...Ես երբեկ չէի մտածի, որ ինձ անմեղ տեղը պետք է ծեծի ենթարկի մեր ոստիկանությունը, որը ի գործե պետք է պաշտպան կանգնի ժողովրդին: Ես երբեկ չէի մտածի, որ իմ ժողովուրդը պետք է փողոց դուրս գա վախենալով, որովհետև գործում է գայլերի օրենքը, սափրած գլուխները, օլիգարխների բադիգարդները, հատուկ ջոկատայինները, ոստիկանները ահ ու սարսափ են առաջացնում ժողովրդի մոտ: Ով իրենց հետ չե, իրենց թշնամին է: Ես երբեկ չէի մտածի, որ այսքան աղքատ ժողովուրդ կլինի մեր երկրում : Ես երբեկ չէի մտածի, որ Հայերեն լեզուն այսպես կբռնաբարվի և' իշխանության և' ազգային ժողովրդի լեզուն կլինի խառնաշփոթ մի լեզու, որը կկոչվի "ախպերական լեզու": Ես երբեկ չէի մտածի, որ մենք կունենանք այսպիսի արտագաղթ և հիմնական պատճառը կլինի ժողովրդի վախը և անպաշտպանվածությունը:
Ես ապրել եմ մի քանի տարի դեմոկրատական երկրում, որի անունն է ԱՄՆ: Ես գիտեմ ինչ է սահմանադրությունը, ինչ է դեմոկրատիան, ինչ է մարդու իրավունքները, և երազում եմ, եթե ոչ ես, ապա իմ երեխան ականատես կլինի տեսնել Հայաստան երկիրը օրինական, քաղաքակիրթ, ընտրված նախագահ, գրագետ իշխանություն և գրագետ ազգային ժողով: Դուք ինձ մեղադրում եք, որ իմ հոդվածները և հաղորդագրությունները անմիջապես տպվում են Լոս Անջելեսում, "Երևան Նայթս"- ինտերնետային կայքում, որով իփր Լոս Անջելեսյան հայությունը ստանում է սխալ ինֆորմացիա Ձեր իշխանության գործունեության մասին: Ուրախացնեմ Ձեզ, որ Լոս Անջելեսը միակ Հայկական գաղթօջախն է, որտեղ կա ազատ խոսք, որտեղ կա ազատ հեռուստաժամեր, որոնք անընդհատ տեղեկացնում են Հայաստանում կատարվելիք բոլոր իշխանական հանցավոր գործունեությունների մասին: Եվ իմ կողմից ասեմ, որ այս հոդվածը ես պետք է ուղղարկեմ "Երևան Նայթս"-ին:
Վերջում, լինելով ձեզանից շատ երիտասարդ, ցանկանում եմ ձեզ մի կարևոր խորհուրդ տալ: Վախեցե'ք Աստծո պատժից: Ոչ մի վատ արարք չի մնում անպատիժ:
ք. Երևան
Դեկտեմբեր 11, 2009թ.
Լիլիա Շաքարյան
Source Publication:
Lilia Chakarian
Source:
http://www.yerevannights.com
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit