2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Այլեւս` 17 քաղբանտարկյալ
Back
Print
Email to a friend
«Հայաստանում քաղաքական բանտարկյալների թիվը եւս 3 հոգով ավելացավ՝ 14-ից հասնելով 17-ի», - այսօր հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։ Նա վստահեցրեց, որ ամեն ինչ անելու է երկուշաբթի օրը ձերբակալված լրագրողին եւ ընդդիմադիր ակտիվիստներին աջակցություն ցույց տալու համար:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ձերբակալվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը, նրա եղբայրը` Սարգիս Գեւորգյանը եւ ՀԱԿ-ի ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը: Նրանք բերման են ենթարկվել Ազատության հրապարակի շրջակայքից մոտ մեկ տասնյակ քաղաքացիների հետ, ովքեր փորձում էին մտնել հրապարակ:
«Մենք տեսնում ենք, որ իշխանությունները պատրաստ են սեփական վարկաբեկմանը գնալ, թուլացնել Հայաստանի դիրքերը [ԵԽԽՎ] Մոնիտորինգային հանձնաժողովի գալիք նիստից առաջ»,-գնահատել է Լեւոն Զուրաբյանը։
Այսօր «Դուպլեքս» ակումբում Լեւոն Զուրաբյանը նաեւ հայտնել է, որ
մասնավոր երկշաբաթյա այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ առաջին նախագահը վերադարձել է Երեւան:
«Վերադարձել է, շատ լավ է իրեն զգում, կամաց-կամաց մտնում է քաղաքական այս անցուդարձի մեջ, ծանոթանում է։ Ընդհանրապես, ինքն այդպիսի սովորություն ունի, եթե մի քանի օրով կտրվում է, իրեն թույլ չի տալիս միջամտել քաղաքական պրոցեսներին, մինչև լիարժեք կերպով չի սկսում այդ գործընթացներին տիրապետել»,- հայտնել է Լեւոն Զուրաբյանը։
Source Publication:
Source:
http://www.a1plus.am/en/politics/2010/06/1/levon-zurabyan
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit