2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Մի' դավաճանիր-Լիլիա Շաքարյան
Back
Print
Email to a friend
Այսօր ես կապվեցի Լոս Անջելեսի "Երևան Նայթս" թերթի լրագրողի հետ, և ահա թե ինչ պատմեց: Տեղական ժամանակով ժամը 3-ին "Հիլթն Հոթել" հյուրանոցի մոտ, որը գտնվում է Բեվերլի Հիլզ քաղաքում, հավաքվել էին մոտ 15,000 հայորդիներ, որոնք պահանջում էին Սերժիկ Սարգսյանից անհապաղ հրաժարականը, եթե Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվի Ցեղասպանության հաշվին և ստորագրվի արձանագրությունները: "Սերժիկ Հեռացի'ր" , "Սերժիկ`Դավաճան", "Սերժիկ` ոչ լիգիտիմ նախագահ": Ահա այն պաստառները, որով եկել էին "Կուտելի"-ի մոտ հազարավոր հայորդիներ: Ս. Սարգսյանը 12-րդ հարկից դիտելով այդ բազմահազարանոց ցույցը, նույնիսկ հարկ չհամարեց իջնել և խոսել ժողովրդի հետ: Բայց չե՞, որ նա եկել էր հենց Սփյուռքահայության հետ հանդիպելու: Երբ նա երևաց 12-րդ հարկում, ժողովուրդը սուլոցով և "Սերժիկ Հեռացի'ր" բացականչություններով "դիմավորեց" ոչ լիգիտիմ նախագահին: Բայց դա հոկտեմբերի 4-ի երկրորդ հավաքն էր: Առաջինը կայացավ Հոլիվուդի "Լիթլ Արմենիա" թաղամասում, որտեղ նորից հազարավոր հայորդիներ պահանջում էին Սերժիկի հեռացումը:
Դե ինչ, հանդիպումը չստացվեց: Նա շրջապատված էր համայնքի այն մասով, որոնք աչքի են ընկնում Սփյուռքում, որպես այս իշխանության կամակատարներ: Եթե Սփյուռքի հայությունը իրավունք ունենար (մինջև 2003թ. այդ իրավունքը կար) մասնակցելու նախագահական ընտրություններին, ապա հաստատ համոզված ենք, որ նա հազիվ թե հավաքեր 2%-3% ձայն: Սփյուռքը պաշտպանում է և աջակցում է Լևոն Տեր-Պետրոսյանին: Մենք էլ միանում ենք Սփյուռքահայ հայրենակիցներին և կտրականապես պահանջում ենք "Սերժիկ Հեռացի'ր":
ք. Երևան -Լոս Անջելես (հեռախոսով)
Հոկտեմբեր 4, 2009թ.
Լիլիա Շաքարյան
Source Publication:
Lilia Chakarian
Source:
http://www.yerevannights.com
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit