8/19/2022
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Փաշինյանը մեղադրվում է-Լիլիա Շաքարյան
Back
Print
Email to a friend
Փաշինյանը մեղադրվում է
"Հայկական Ժամանակ" թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործի նախաքննությունը այսօր ավարտվեց: Պարզվեց, որ երկու գործ է հարուցված խմբագրի վրա: Առաջին գործով Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել Քր. Օր. 225 հոդվածից առաջին մասով` կապված մարտի 1-ի դեպքերի հետ: Երկրորդով` Փաշինյանը մեղադրվում է Քր.Օր. 316 հոդվածի առաջին մասով, իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցուցաբերելու համար: Փաշինյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը վստահեցրեց, երբ ես հարց տվեցի Փաշինյանի մեղավորության համար`"Իմ համոզմամբ, որևէ նախաքննություն չի կարող ապացուցել Փաշինյանին առաջադրված մեղադրանքները, քանի, որ պարզ է, նրա նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում:"
Եվ այսպես Հայաստանում շարունակվում է բռնությունները լրագրողների նկատմամբ: Ես չգիտեմ թե ինչ կլինի Նիկոլ Փաշինյանի և "Հայկական Ժամանակ" թերթի ապագան: Բայց մեկ բան պարզ է, իշխանությունները վախենում են ճշմարտացի լրագրողներից և ընդիմադիր լրատվամիջոցներից: Հակառակ պարագայում, միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը ընդիմադիր է, նա չէր բանտարկվի: Ես կոչ եմ անում բոլոր հայ լրագրողներին մինջև վերջ պայքարել Նիկոլի համար: Այսօր Նիկոլն է բանտում, վաղը մենք կլինենք:
Ազատություն Նիկոլ Փաշինյանին: Պայքար-պայքար մինչև վերջ:
ք. Երևան
Օգոստոս 4, 2009թ.
Լիլիա Շաքարյան
Source Publication:
Lilia Chakarian
Source:
http://www.yerevannights.com
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit