2013/06/19
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Մարտի 1-ը էջ չի, որ բացեն կամ փակեն
Back
Print
Email to a friend
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր թե ընդդիմությանը, եւ թե իշխանությանը խնդրեց 2008թ. մարտի 1-ը «էջ» չանվանել:
«Այդ էջը փակելու եւ բացելու մասին խոսք չպետք է լինի: Մի կողմը` ընդդիմությունը խոսում է բացելու, իսկ իշխանությունները փակելու մասին: Խնդրում եմ չպրիմիտիվացնել: Մարտի 1-ը հիշողության մեջ պետք է մնա, որպեսզի մենք հասկանանք, թե ինչպիսի տնտեսական եւ քաղաքական համակարգ չի կարելի ունենալ»,-ասաց նա:
Հարությունյանը համոզված է, որ եթե 2008թ. մարտի 1-ի դեպքերին առնչվող գործերը հասնեն Եվրադատարան, ապա դրանց 90 տոկոսը բավարարվելու են:
Այսօր Արմեն Հարությունյանն անդրադարձավ նաեւ «Մարտի 1-ի» վերաբերյալ ՀՀ-ի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների զեկույցին եւ ասաց. «Պրեսկոտի եւ Կոլումբիեի զեկույցի 90 տոկոսը համընկնում է մեր գնահատականներին: Այնտեղ չկա մի հարց, որին մենք անդրադարձած չլինենք»: Հիշեցնենք, որ համազեկուցողները միակողմանի էին գնահատել Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը:
Վերադառնալով լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը, որի բուն առիթը «Արդար դատաքննության իրավունքը ՀՀ-ում» թեմայով արտահերթ զեկույցն էր, Արմեն Հարությունյանը հայտարարեց. «ՀՀ-ում դատական համակարգը իր բարձունքի վրա չէ: Մենք չունենք ազատ եւ անկախ դատարան: Այսօր արդար դատաքննության իրավունքը պատշաճ կարգով ապահոված չէ հանրապետությունում, պաշտպանված չէ սեփականության, կողմերի հավասար մրցակցության իրավունքները»:
Նրա կարծիքով` ՀՀ-ում դատաիրավական համակարգը պատշաճ մակարդակի վրա դնելու համար պետք է սկսել արդար դատաքննության եւ խոսքի ազատության իրավունքների ապահովումից: Նա լուրջ խնդիր է համարում երկրում ձեւավորված օլիգարխիկ համակարգը եւ գտնում, որ այն չպետք հստակ տարանջատել ձեռնարկատիրական գործունեությունից:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի դատավարությանը, որին հետեւում է նաեւ ՄԻ պաշտպանի գրասենյակը, Արմեն Հարությունյանը այսօր հրաժարվեց կարծիք հայտնել, նշելով, որ դատավարությունը դեռ չի ավարտվել եւ կարծիքը կարող է ճնշում դիտարկվել դատարանի վրա: ՄԻ պաշտպանն այսօր անդրադարձավ նաեւ Սասուն Միքայելյանին վերջապես վիրահատելու փաստին եւ անհասկանալի համարեց նրան այդքան ուշացումով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխելու փաստը. «Ճիշտն ասած ինձ համար անհասկանալի էր` ես խնդրեցի նրան հիվանդանոց տեղափոխել եւ ինձ հրապարակային մերժելուց մեկ շաբաթ հետո` նրան տեղափոխեցին»:
Անկախ ամեն ինչից Արմեն Հարությունյանը ուրախ է, որ Սասուն Միքայելյանին վերջապես համապատասխան բուժօգնություն են ցուցաբերում:
Source Publication:
A1Plus
Source:
http://www.a1plus.am/en/politics/2009/12/25/armen-harutyunyan
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit