3/2/2021
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Ոստիկանները դատապարտվեցին ու համաներվեցին
Back
Print
Email to a friend
ՀՀ Ոստիկանության Կենտրոնի բաժնի շարքային աշխատակիցներ Գեղամ Հարությունյանն ու Հովհաննես Ղուկասյանն այսօր դատապարտվեցին 2 տարի ազատազրկման:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը նրանց մեղավոր ճանաչեց ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորություններն անցնելով բռնություն գործադրել:
Սակայն միաժամանակ ԱԺ «Համաներման մասին» հունիսի 19-ի որոշմամբ` նրանց ազատեց պատժի կրումից: Բացի այդ` ամբաստանյալ ոստիկանները պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի, պատասխանատու պաշտոնների զբաղեցնելու իրավունքից զրկվեցին 1 տարի ժամկետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը վերացվեց:
Այս դատավճիռը 1 ամսյա ժամկետում պաշտպանական կողմը կարող է բողոքարկել ՀՀ Վերաքննիչ դատարանում: Նշենք, որ դատախազ Հարություն Հարությունյանը պահանջել էր ոստիկաններին դատապարտել 3 տարի ժամկետով:
Դատապաշտպան Արշակ Թովմասյանն իր պաշտպանական ճառում հիմնական շեշտադրումն արել է դատախազի ճառում հնչած մի շարք կետերի վրա, որոնց հետ նա համաձայն չէր: Օրինակ` այն, որ իբր էական վնաս է հասցվել տուժողի շահերին, թեեւ ըստ էության այս քրեական գործով տուժող չկա:
«Չի ապացուցվել, թե ում շահերին է վնաս հասցվել եւ ինչպես: Դատախազը վկայակոչել էր վկաներին, որոնք կոնկրետ իմ պաշտպանյալների գործողությունների վերաբերյալ ոչինչ չասացին»,- հայտարարեց դատապաշտպանն` ավելացնելով, որ իր պաշտպանյալները գործել են ՀՀ Ոստիկանության մասին օրենքով:
Ինչ վերաբերում է բողոքարկմանը, ապա նա նշեց, որ դատավճիռը կվերցնեն ու հետո կորոշեն` վիճարկել, թե ոչ: «Ըստ երեւույթին` կբողոքարկենք, քանի որ համաձայն չենք դատավճռի հետ: Մենք արդարացում ենք պահանջում»,- ընդգծեց պաշտպան Թովմասյանը:
Source Publication:
A1Plus
Source:
http://www.a1plus.am/en/social/2009/12/25/gegham-harutyunyan
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit