2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Կեղծ ընտրություններ-Լիլիա Շաքարյան
Back
Print
Email to a friend
Կատարվեց այն, որ արդեն 10 տարուց ավելի օրինաչափություն է Հայաստանի համար: Ընտրությունները նորից խայտառակ կեղծվեցին: ՀԱԿ-ը պահանջում է անվավեր համարել Երևանի քաղաքապետի ընտրությունները: ՀԱԿ-ը որոշել է դիմել Եվրոդատարան ընտրությունների կեղծիքների համար: Օրվա առաջին կեսը կարծես թե կարգ ու կանոն կար, երբ գնում էինք (լրագրողներս) ընտրատարածքները, կիրթ ընտրում էին, թույլ էին տալիս երկար կանգնեինք և դիտեինք ընտրության ընթացքը, բայց այդ ամենը մինջև կեսօրվա ժամը 2-ը: Հետո սկսվեց այն, ինչը օրինված է և նման այս իշխանության գործունեությանը: Սկսվեցին լցոնումները: Դուրս վռնդվեցին բոլոր ընդիմադիր վստահված անձերը: Ովքեր չէին համաձայնվում, ապա ենթարկվում էին կամ հրմշտոցի`սափրած գլուխների կողմից, կամ հայոյվում էին: Ոստիկանությունը ինչպես միշտ լուռ էր, մեջքով կանգնած այդ ստահագների խուլիգանված արարքներին: Ես հասցրեցի մտնել N8 ընտրատարածք: Ապա ստացա հետևյալ պատասխանը: "Քո գործը չէ' ինչ է կատարվում, այնպես մի' արա, որ հիշենք քո անցած հոդվածները և...... գնաց հայոյանքի մի ամբողջ շարան, վերջացավ նրանով, որ հաշվի չառնելով, որ խոսում են կնոջ հետ, ոտքով հարվածեցին: Երբ ես դիմեցի ոստիկանին, որը մեջքով էր կանգնած, ապա նա ասաց. "Աղջի հեռացի, ինչ ես քեզ քցում կեղտի մեջ, ինձ էլ շառի մեջ ես քցում":
Ահա այս ծանր հանցագործ վիճակում անցավ Երևանի քաղաքապետի ընտրությունները, որը իհարկե ավարտվեց գողական ածականով թեկնածու` "Չյոռնի Գագոն":
Այսօր Հայաստանը մաֆիոզների և հանցագործների իշխանության տակ է: Եվ մտածել, որ կարող է այս իշխանության օրոք կայանա, որևէ տեղական կամ նախագահական ընտրություններ սահմանադրական կարգով, դա ընդամենը երազ է: Երազ, որը արգելված է այսօր նույնիսկ երազում տեսնել: Ընդիմությունը հայտարարեց, որ մոտ օրերս պետք է տեղի ունենա հանրահավաք, որտեղ խստագույնս պետք է քննադատվի այսօրվա անօրինական ընտրությունները:
ք. Երևան
Հունիս 1, 2009թ.
Լիլիա Շաքարյան
Source Publication:
Lilia Chakarian
Source:
http://www.yerevannights.com
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit