2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Մատենադարանի մոտ հանրահավաք է
Back
Print
Email to a friend
Երեւանի քաղաքապետի քարոզարշավը Հայ ազգային կոնգրեսն ավարտում է այսօր Մատենադարանի մոտ հանրահավաքով:
Հանրահավաքը սկսվեց նախատեսված ժամին: Մինչ ելույթները հանդես եկավ «Հիմա»-ի երիտասարդական թեւի «Մհեր Մանուկյան» ռոք համույթը: Բացառապես կատարվում են շարժման ընթացքում ծնված երգերը, որոնց խոսքերի հիմնական հեղինակը Նիկոլ Փաշինյանն է:
Այս պահին հարթակի վրա են ընդդիմության բոլոր ներկայացուցիչները: ՀՀ առաջին նախագահ եւ ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորող Լեւոն Տեր-Պետրոսյանը ողջունեց հավաքվածներին: Հավաքվածների մեջ, ի դեպ, մեծամասնություն են կազմում երիտասարդները, որոնք հիմնականում «Հիմա» երիտասարդական շարժման համակիրներն են:
Մարզերից հանրահավաքին մասնակցել ցանկացողներից շատերին հաջողվել է գալ հասնել Երեւան, թեեւ ճանապարհները փակ են եղել: Իսկ թե ինչո՞ւ են եկել, «Ա1+»-ին հացին պատասխանեցին, որ նրանց կարծիքով' Երեւանի քաղաքապետի ընտրությունները ոչ միայն Երեւանին են վերաբերում, այլեւ ամբողջ Հայաստանին, քանի որ բոլոր հարցերը որոշվում են Երեւանում, դրա համար էլ այս ընտրությունները նրանց համար շատ կարեւոր են: Ըստ հավաքվածների' Երեւանի քաղաքապետի ընտրությունները հիմք են համարում երկրում իրական փոփոխություններ անելու համար:
Այսօրվա հանրահավաքին է միացել նաեւ քաղբանտարկյալ, մեծ գրող Ղազարոս Աղայանի ծոռը' Դավիթ Աղայանը: Նա ազատ է արձակվել ընդամենը 10 օր առաջ ու եկել է հանրահավաքի: Նա այսօր «Ա1+»-ին վստահեցրեց, որ ինքը չի ընկճվել, ինչպես բոլոր քաղբանտարկյալները, իսկ այսօրվա հանրահավաքը նրա համար շատ կարեւոր է: Իր ասելով' նա եկել է իր աչքերով տեսնի, որ «մեր ժողովուրդը չի ընկճվել»: «Այն ամենին, ինչ ազատազրկման վայրից էի հետեւում, հիմա հնարավորություն ունեմ մասնակցելու: Եվ մինչեւ վերջ շարունակելու եմ իմ պայքարը անկախ նրանից, թե ինչ մեթոդներ կշարունակեն կիրառել իշխանությունները իմ նկատմամբ»,- ընդգծեց Դավիթ Աղայանը: Նշենք, որ նրան դատապարտել էին առանց հիմնավոր ապացույցի:
Source Publication:
Source:
http://www.a1plus.am/en/politics/2009/05/29/hak
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit