1/20/2021
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Հերթական ակցիան
Back
Print
Email to a friend
Երեւանի ավագանու ընտրություններից հետո այսօր կրկին իրացման գոտու բնակիչները հավաքվել էին Կառավարության շենք մոտ:
Այսօր էլ ոստիկանները նրանց թույլ չտվեցին կանգնել շենքի դիմաց, եւ նրանք իրենց բողոքի ձայնը բարձրացրին կառավարության շենքից բավականին հեռու:
«Ինչքան կարելի է խաբել, ոչ մի ընտրության չենք մասնակցում, էլ ոնց կարող ենք կոչվել ՀՀ քաղաքացի»,- ասում են իրացման գոտու բնակիչները:
Իսկ «Սեփականության իրավունքի պաշտպանություն» ՀԿ նախագահ Վաչագան Հակոբյանը «Ա1+»-ին ասաց, որ իրենց ոչ մի պատասխան չի տրվում.«Ավելի լավ է, մեզ ասեն, որ մեր գործերը չեն անում, եւ մենք էլ իմանանք մեր անելիքը»: Վաչագան Հակոբյանը նաեւ նշեց, որ հուսահատությունից գնալով ավելանում է քաղաքից հեռանալ ցանկացողների թիվը:
Այսօր Կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել էին խաղաղ պայմաններում հայկական զորամասերում սպանված զինվորների մայրերը` իրենց որդիների լուսանկարները ձեռքներին:
Այստեղ էր նաեւ տավուշցի Ալվարդ Մարգարյանը: Վերջինս իր 31-ամյա որդու մահվան համար մեղավոր է համարում Բերդ քաղաքի հիվանդանոցի գլխավոր բժշկին:
«Վթարի հետեւանքով է հայտնվել հիվանդանոցում, սակայն մահացել է թունավորումից»,- ասում է մայրը, իսկ հետո ավելացնում, որ թեեւ այդ բժշկի գործունեության արդյունքում բազմաթիվ մարդիկ են մահացել, սակայն նա շարունակում է աշխատել:
Source Publication:
Source:
http://www.a1plus.am/en/society/2009/06/4/cuyc
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit