2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Դժգոհում են
Back
Print
Email to a friend
Մայիսի 31-ի ընտրություններին քվեարկած քաղաքացիների մի մասը ափսոսում է, որ մասնակցել է դրանց: Ըստ Ա1+-ի հարցման մասնակիցների' Երեւանի քաղաքապետի ընտրությունների ելքը արդեն նախօրոք կանխորոշված էր, եւ իրենց քվեն փաստորեն հաշվի չի առնվել:
«Այսպիսի ընտրությունները չեն կարող համարվել որպես ընտրություն եւ լրացուցիչ ընտրություն պետք է նշանակվի»,- ասաց Վարուժան Մովսիսյանը:
Իսկ ահա Արթուր Սարիբեկյանն էլ գտնում է, որ ամեն ինչ նորմալ է անցել եւ պետք է շնորհավորել հաղթողներին:
«Ա1+»-ի հարցին, թե ճի՞շտ էր արդյոք Հայ Ազգային կոնգրեսի'Երեւանու ավագանու մանդատներից հրաժարվելը, պատմաբան Զառա Մարտիրոսյանը այն գնահատեց բարձր քայլ:
«Ինչո՞ւ պետք է համաձայնվեն այդ կեղծված ընտրությունների հետ եւ ձեւական մանդատները զբաղեցնեն: Ո՞ւմ է դա պետք»,-ասաց նա:
Անահիտ Մկրտչյանն էլ ասում է, որ թեեւ ինքը միշտ ողջունել է Կոնգրեսի քայլերը, բայց սա սխալ էր, պետք է չհրաժարվեին. «Պետք է մանդատները զբաղեցնեին եւ գործով ցույց տային իրենց առավելությունը մյուսների նկատմամբ»:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին ավագանու ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն եւ մեկ դաշինք: Իսկ 7 %-անոց շեմը հաղթահարել են ՀՀԿ-ն(1901713ձայն),ԲՀԿ-ն(91141ձայն) եւ Հայ Ազգային կոնգրես դաշինքը(69871 ձայն):
ՀԱԿ-ը հրաժարվել է իր մանդատներից' ընտրությունները համարելով կեղծված:
Source Publication:
Source:
http://www.a1plus.am/en/politics/2009/06/3/harcum
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit