8/19/2022
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Սպասում են ՀԱԿ-ի որոշմանը
Back
Print
Email to a friend
Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Մատենադարանին հարող տարածքում այսօր մեկնարկեց ընդդիմության առաջնորդների ժամանմամբ եւ հանրահավաքը վարող Արարատ Զուրաբյանի այն խոսքերով, որ "Պայքարը շարունակվում է":
"Մենք մտավախություն ունեինք, որ ընտրությունների արդյունքներից կարող է ընկճված լինեիք, բայց այսօր ձեր ներկայությունը, վճռականությունը մեզ վստահեցրին, որ շարունակելու ենք պայքարել",-ասաց Արարատ Զուրաբյանը ժողովրդին ուղղված իր խոսքում:
Ապա ելույթ ունեցավ Դավիթ Շահնազարյանը, ով ասաց, որ այս հանրահավաքին հավաքվել է նույնքան մարդ, որքան նախորդ հանրահավաքին: Նա խոսեց երեկվա ՏԻՄ ընտրությունների ընթացքից եւ արձանագրեց, որ այս ընտրությունները ընտրակեղծիքների եւ բռնությունների չափով աննախադեպ էին:
"Սերժ Սարգսյանը այս ընտրությունների մասին խոսելիս պետք է հաշվի առնի, որ կեղծիքների առատության առումով կարող է գրանցվել Գինեսի գրքում",-ասաց նա ապա հայտարարեց, որ այս պահից սկսած ՀԱԿ-ը իր առջեւ մեկ խնդիր է դնում, եւ այդ խնդիրը Սերժ Սարգսյանի հրաժարականն է:
"Ես վստահ եմ, որ այս խնդիրը լուծելու դեպքում կլուծվեն նաեւ մյուսները",-ասաց նա եւ բուռն արձագանքեցին ներկաները: Հատկանշական է, որ այսօր ներկաները առավել ակտիվ էին ու առավել հաճախ էին "հիմա" վանկարկումով արձագանքում ընդդիմության առաջնորդներին խոսքերին: Ներկաները եկել են' տեղեկանալու ՀԱԿ-ի հետագա քայլերի մասին:
Source Publication:
Source:
http://www.a1plus.am/en/politics/2009/06/1/rally
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit