Նոր հոդվածներ
2010/09/03

ՀԱԿ-ը «կնվաճի» Ազատության հրապարակը
Սեպտեմբերի 17-ին Հայ ազգային կոնգրեսը կոնֆլիկտի չի գնա իշխանությունների հետ եւ հանրահավաքը չի անցկացնի Ազատության հրապարակում:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը

2010/09/02

ՀԱԿ-ը որոշում է կայացրել
Հայ ազգային կոնգրեսն այսօր կենտրոնական գրասենյակում հրավիրած նիստի ժամանակ որոշում է կայացրել, թե որտեղ պետք է անցկացնի սեպտեմբերի 17-ի հանրահավաքը: Որոշումը կհրապարակվի վաղը:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը

2010/07/15

Նիկոլ Փաշինյան. «Ես ինձ զգում եմ բացարձակ ազատ»
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի օրը ստացել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի որոշումը ինտերնետ օգտագործելու համար տույժի ենթարկվելու մասին:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը

2010/07/07

Օմբուդսմենը մտահոգված է
«Հայաստանի Հանրապետությունում առկա են բազմաթիվ խնդիրներ, եւ բարեփոխումների ընթացքը պետք է արագացնել: Մասնավորապես, լրագրողները ենթարկվում են բռնության իրենց մասնագիտական պարտականությունների կատարման համար: Եվ մեղավորները, որպես կանոն, դրա համար պատասխանատվության չեն ենթարկվում: Բազմաթիվ այլ ձեւերով սահմանափակվում են անձանց տեղեկություններ ստանալու իրավունքը»
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը

2010/07/05

«Նախագահ Օբաման կանգնած է ձեր կողքին»
Հանդիպման մասնակիցներին ԱՄՆ պետքարտուղարը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգություններն է հայտնել մամուլի ազատության մասին. մասնավորապես խոսել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված վերջին փոփոխություններից, որոնք մտահոգել են ոչ միայն ԱՄՆ-ին, այլեւ ԵԱՀԿ-ին եւ ԵՄ-ին:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը

2010/07/02

ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստը ազատ է արձակվել
Այսօր ժամը 15:00-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Հայ ազգային կոնգրեսի 19-ամյա ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը

2010/06/25

ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելու մասին փաստաթուղթ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) տարբեր երկրներ ներկայացնող երկու տասնյակ խորհրդարանականների, այդ թվում Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կողմից իր միջազգային պարտավորությունները չկատարելու մասին փաստաթուղթ:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը

2010/06/16

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների զեկուցողը հանդիպում է ունեցել ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ ցեկուցող Մարգարետ Սեկագյան չորեքշաբթի օրը հանդիպում է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավար Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչների հետ:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը

2010/06/14

Ընդդիմադիր ակտիվիստները «հրավիրվել» են ոստիկանություն
Երկուշաբթի օրը Ոստիկանության Երեւանի Կենտրոն վարչական շրջանի բաժին են հրավիրվել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) երեք ակտիվիստներ` մայիսի 31-ին Ազատության հրապարակում տեղի ունեցածի կապակցությամբ:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը

2010/06/11

Մեսրոպ Մովսեսյան. «Ամբողջ հեռուստառադիոյի դաշտը մոնոպոլիզիցիայի ճանապարհի վրա է»
«Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանի համոզմամբ, նախօրեին Ազգային Ժողովի վավերացրած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններն արվել են «այլ նպատակներով»։
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը

2010/06/08

Դատարանը մերժեց 2008-ի մարտի 1-ին զոհվածների իրավահաջորդների բողոքը
Ուրբաթ օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց 2008 թվականի մարտի 1-ին «Չերյումուխա 7» հատուկ միջոցի կիրառման հետեւանով զոհված Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի եւ Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդների բողոքը, որով վերջիններս վիճարկում էին Հատուկ քննչակական ծառայության անգործությունը:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը

2010/06/07

ՀՅԴ. «Հայաստանում պետք է ձեւավորվեն նոր իշխանություններ»
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որ անցած տարի հայտարարեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին, «վտանգավոր» որակելով երկրում ստեղծված իրավիճակը, որպես միակ ելք է տեսնում «նոր իշխանությունների ձեւավորումը»:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը

2010/06/04

Պահանջ. Ազատեք Ազատության հրապարակը
"Հայ ժողովրդի նկատմամբ շուրջ 2,5 տարի կիրառվող իշխանական տեռորը վերջին օրերին նոր երանգներ և որակներ է ստացել",-հայտարարում է ՍԴՀԿ -ն(ատենապետ `Լյուդմիլա Սարգսյան):
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը

2010/06/02

CPJ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Լրագրողների պաշտպանության կոմիտեն մտահոգված է, որ հայկական իշխանություններն անազատության մեջ են պահում ընդդիմադիր Հայկական Ժամանակ թերթի լրագրողուհի Անի Գևորգյանին, այն բանից հետո, երբ նա ձերբակալվել էր երկուշաբթի օրը:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը

2010/06/01

Այլեւս` 17 քաղբանտարկյալ
«Հայաստանում քաղաքական բանտարկյալների թիվը եւս 3 հոգով ավելացավ՝ 14-ից հասնելով 17-ի», - այսօր հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը

2010/06/01

Երկու վախը մի մահ է
Այն, ինչ կատարվում է այս օրերին Ազատության հրապարակում եւ դրա մերձակայքում, այլ կերպ, քան գործող իշխանության խուճապի դրսեւորում, պարզապես հնարավոր չէ որակել:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը

2010/05/19

Չի ուզում «լրջություն տալ
-Մարտի 1-ի լուծարված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը հրապարակեցին իրենց հերթական զեկույցը' մարտի մեկի իրադարձություններին բանակի ներգրավվածության մասին: Զեկույցում ասված էր, որ ձեզ ուղարկվել են փաստերը, իսկ դուք բավարար ուշադրություն չեք դարձրել դրանց, ավելին, «կարծես միտումնավոր անտեսել եւ լռության եք մատնել»: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը

2010/03/01

«Մարտի 1»-ից անցել է երկու տարի
Երկու տարի առաջ` գարնան առաջին լուսաբացը սկսվեց ահազանգով: Ոստիկանները հարձակվել էին Ազատության հրապարակի ցուցարարների վրա եւ դաժանաբար «մաքրել» հրապարակը: Օրվա վերջաբանն ավելի դաժան էր`10 զոհ, 200 վիրավոր:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը

2010/03/01

Տրանսպորտը չի աշխատում
Չնայած Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքն արտոնված է, սակայն խոչընդոտվում է մարզերի բնակիչների տեղաշարժը Երեւան:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը

2010/03/01

ՀՔԾ. «Մարտի 1-ի էջը փակված չէ»
«Մարտի 1-ի էջը չի կարող փակված համարվել»,-այսօր «Ա1+»-ի հարցին պատասխանելով` ասաց ՀՔԾ մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը

2010/03/01

Իրական հանդուրժողականության պահանջ
«Ինչպես 1999 թ. հոկտեմբերի 27-ը, նույնպես և 2008 թ. մարտի 1-ը, եկավ կոտրելու մեր ժողովրդի կամքն ու ոգին: Մարտի 1-ով, մանավանդ, մեծ հիասթափություն ապրեց սփյուռքահայ երիտասարդ սերունդը, իր նորանկախ և երանելի երկրում ականատես դառնալով մասսայական ցույցի դեմ աներևակայելի դաժանության և սպանդի»,-ասված է «Եվրոպայի Հայերի Համագումար» կազմակերպության հայտարարության մեջ:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2009/12/25
Ոստիկանները դատապարտվեցին ու համաներվեցին
ՀՀ Ոստիկանության Կենտրոնի բաժնի շարքային աշխատակիցներ Գեղամ Հարությունյանն ու Հովհաննես Ղուկասյանն այսօր դատապարտվեցին 2 տարի ազատազրկման:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2009/12/11
Ե՞ՐԲ Է ՎԵՐՋԸ....- Բաց Նամակ - Լիլիա Շաքարյան
Պարոն ոչ լիգիտիմ նախագահ, այս իմ հոդվածը կարող եք ընդունել նաև որպես բաց նամակ: Ահա մոտենում է մեկ տարին ինչ դուք խաղում եք, այն էլ շատ վատ այն դերը, որը կոչվում է Հայոց պետականության նախագահ: Ոչ միայն ես, այլ նաև որևէ հայ, երևի թե չէր մտածի, որ մեր երազած անկախության օրոք մենք կլինենք աշխարհի այն երկրներից, որ մեզ կդասեն մարդու իրավունքները խաղտող, բռնապետական ռեժիմ ունեցող, բռնաբարված մամուլ ունեցող, լրագրողներ հետապնդվող, կոռուպտված, սոցիալ-տնտեսականի խայտառակ վիճակով երկրների շարքին: Դե ինչ ցանել ենք, նա էլ հնձում ենք: Բայց ամեն ինչ հերթով...Ձեր իշխանական ողբերգությունը սկսվեց Հայոց պատմությունը ավելացնելով ևս մեկ սև օրով: Դուք ճիշտ եք: Մարտի 1-ը կարելի է դասել անմեղ զոհերի հիշատակի օր, կարելի է դասել որպես հերթական ցեղասպանության օր, այս անգամ ոչ թուրքերի կողմից, այլ Հայաստանի իշխանությունների կողմից` հանցանք սեփական ժողովրդի առջև: Իշխանություն, որին ՀԱԿ-ի առաջնորդ Լեոն Տեր-Պետրոսյանը անվանեց թաթար-մոնղոլական ռեժիմ: Հայոց իշխանության դուռը թակեցին արյունոտ ձեռքերով: Ավելորդ եմ համարում խոսել ընտրական կեղծիքների մասին, քանի, որ սկսած 1998թ. մինչև այսօր, բոլոր Հայաստանյան ընտրություններրը կեղծված են և դրա փայլուն ապացույցն է տարբեր միջազգային ատյանների խստագույն քննադատությունները հայոց իշխանության հասցեյին: ԱՄՆ-ի ստեյթ դեպարտամենտը, Հյումն Ռայթս, Ֆրիդմ Հաուզ, Հելզինկյան մարդու իրավունքների կոմիտե, Եվրախորհուրդ, շարունակե՞մ, թե բավական է:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2009/10/29
Միտումնավոր սպանություններ...-Լիլիա Շաքարյան
Սկսած 2007թվ. մինջև այսօր Հայաստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում, միտումնավոր սպանությունների և հարձակումների են ենթարկվել լրագրողները: Հայաստանում ավելի ուժգին դարձավ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2009/10/04
Մի' դավաճանիր-Լիլիա Շաքարյան
Այսօր ես կապվեցի Լոս Անջելեսի "Երևան Նայթս" թերթի լրագրողի հետ, և ահա թե ինչ պատմեց: Տեղական ժամանակով ժամը 3-ին "Հիլթն Հոթել" հյուրանոցի մոտ, որը գտնվում է Բեվերլի Հիլզ քաղաքում, հավաքվել էին մոտ 15,000 հայորդիներ, որոնք պահանջում էին Սերժիկ Սարգսյանից անհապաղ հրաժարականը, եթե Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվի Ցեղասպանության հաշվին և ստորագրվի արձանագրությունները:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2009/08/04
Փաշինյանը մեղադրվում է-Լիլիա Շաքարյան
"Հայկական Ժամանակ" թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործի նախաքննությունը այսօր ավարտվեց: Պարզվեց, որ երկու գործ է հարուցված խմբագրի վրա: Առաջին գործով Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել Քր. Օր. 225 հոդվածից առաջին մասով` կապված մարտի 1-ի դեպքերի հետ:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2009/06/06
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հունիսի 6-ին Սերժ Սարգսյանը ուժը կորցրած է հայտարարել Փաստահավաք խմբի ստեղծման իր իսկ կարգադրությունը, դրանով իսկ դադարեցնելով նրա գործունեությունը։
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2009/06/04
Երեք տեղամասում` ընտրությունները անվավեր
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում առկա նյութերը ներկայացվում են դատախազություն` քրեական գործ հարուցելու նպատակով:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2009/06/03
Դժգոհում են
Մայիսի 31-ի ընտրություններին քվեարկած քաղաքացիների մի մասը ափսոսում է, որ մասնակցել է դրանց: Ըստ Ա1+-ի հարցման մասնակիցների' Երեւանի քաղաքապետի ընտրությունների ելքը արդեն նախօրոք կանխորոշված էր, եւ իրենց քվեն փաստորեն հաշվի չի առնվել:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2009/06/01
Սպասում են ՀԱԿ-ի որոշմանը
Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Մատենադարանին հարող տարածքում այսօր մեկնարկեց ընդդիմության առաջնորդների ժամանմամբ եւ հանրահավաքը վարող Արարատ Զուրաբյանի այն խոսքերով, որ "Պայքարը շարունակվում է":
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2009/06/01
Կեղծ ընտրություններ-Լիլիա Շաքարյան
Կատարվեց այն, որ արդեն 10 տարուց ավելի օրինաչափություն է Հայաստանի համար: Ընտրությունները նորից խայտառակ կեղծվեցին: ՀԱԿ-ը պահանջում է անվավեր համարել Երևանի քաղաքապետի ընտրությունները:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2009/05/29
Մատենադարանի մոտ հանրահավաք է
Երեւանի քաղաքապետի քարոզարշավը Հայ ազգային կոնգրեսն ավարտում է այսօր Մատենադարանի մոտ հանրահավաքով: Հանրահավաքը սկսվեց նախատեսված ժամին: Մինչ ելույթները հանդես եկավ «Հիմա»-ի երիտասարդական թեւի «Մհեր Մանուկյան» ռոք համույթը: Բացառապես կատարվում են շարժման ընթացքում ծնված երգերը, որոնց խոսքերի հիմնական հեղինակը Նիկոլ Փաշինյանն է:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2009/05/29
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը հանրահավաքում
Սիրելի հայրենակիցներ, Այսօր ես կջանամ զերծ մնալ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության համակարգավորված վերլուծությունից, բավարարվելով միայն ներկա իրավիճակից բխող որոշ դիտարկումներով։
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2009/04/24
ՀԱԿ-ը - Ծիծեռնակաբերդում-Լիլիա Շաքարյան
Առավոտյան ժամը 12-ին Հյուսիսային պողոտայում հավաքվել էին ընդիմության առաջնորդները, ակտիվիստները, և հազարավոր համակիրներ: Բոլորը միասին շարժվեցին Բաղրամյան փողոցով դեպի Ծիծեռնակաբերդ:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2009/03/25
Պատերազմ ավազակապետության դեմ-Լիլիա Շաքարյան
"Մենք մրցակից թեկնածու չունենք, մեր մրցակիցը ավազակապետական իշխանությունն է" այսօր հայտարարեց ՀԱԿ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2009/03/15
Լեւոն Տեր-Պետրոսյանը ուզում է դառնալ քաղաքապետ
Մարտի 15-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի Քաղաքական խորհրդի եւ կենտրոնական գրասենյակի համատեղ նիստ` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2009/02/27
Քաղբանտարկյալները դեռ բանտերում են..... -Լիլիա Շաքարյան
ՀԱԿ-ը այսօր հանդես է եկել հայտարարությամբ: Մարտի1-ին կայանալու է հանրահավաք և երթ Երևանի փողոցներով: ՀԱԿ-ը պահանջում է ազատ արձակել բոլոր անմեղ քաղբանտարկյալներին:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2009/02/14
Հանրահավաքը Կկայանա- Լիլիա Շաքարյան
Մինչև անցնեմ բուն նյութին, ասեմ, որ մոտ 1 տարի է ինչ ես ի վիճակի չէի աշխատելու "Երևան Նայթս"-ում այն հայտնի պատճառով, որ 2008թ. Մարտի 1-ի դեպքերից հետո, ես էլ այն լրագրողների շարքում էի, որ հետապնդվում էի, թերևս ճիշտ կլինի, որպեսզի գրեմ հետապնդվում եմ....
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2008/10/23
Արման Բաբաջանյան- Բանտարկվել է իր քաղաքական գործունեության համար - Սարգիս Շաքարյան – Գլխավոր խվբագիր
Ժամանակ-Երևան ամենօրյա հայկական օրաթերթի 32-ամյա գլխավոր խմբագիր և հիմնադիր` Արման Բաբաջանյանը 2006 թվականին դատա-պարտվել է կալանքի 3,5 տարով մի բանի համար, որ ինքը չի արել:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2008/09/02
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԵՎՍ ԵՐԵՔ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Սեպտեմբերի 2-ին մամուլի ասուլիս էր հրավիրել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի ընթացքում նա ներկայացրել է իր տրամադրության տակ հայտնված երեք փաստաթուղթ, որոնք, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, կրկին վկայում են ներկայիս իշխանության այն հրեշավոր հանցանքները...
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2008/06/04
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԵ՞Լ Է
Տիկին Պետրոսյանը գտնում է, որ երկխոսությունը, որի մասին այդքան այսօր խոսվում է, կայացել է. ՚Ո՞վ է ասում, որ ընդդիմությունը միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Ես համարում եմ երկխոսությունը կայացած. ՀՅԴ-ն կոալիցիայի մաս է դարձել երկխոսության արդյունքում: Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում երկխոսությունը: Ես երկխոսությունը չեմ պատկերացնում այնքան պարզունակ, որ մի կողմում նստի Տեր-Պետրոսյանը, մյուսում` Սերժ Սարգսյանը, եւ երկխոսությունը կայանա: Ես որպես ՀՀ քաղաքացի բազմաթիվ հարցեր ունեմ, ինձ հետ էլ պետք է երկխոսեն: Երկխոսությունը ես համարում եմ Եվրոպայի կողմից պարտադրված, արհեստական եւ մտացածինՙ
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2008/04/29
Դատավորը վերսկսում է «ոստիկանությունում մահվան դեպքի» կարճման դեմ բողոքի քննությունը
2007 թվականի մայիսի 12-ին ՀՀ ոստիկանություն էր տարվել Լևոն Գուլյանը` իր ռեստորանի դիմաց կատարված սպանության գործով զրույցի, և մի քանի ժամ անց հարազատներին էր վերադարձվել նրա դիակը
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2008/03/21
Արյունոտ շաբաթ. օր, որ պառակտեց ազգը
Մթի ու հետապնդումների քողը, որ իջավ Երևանի վրա մարտի 1-ի երեկոյան, սկսվեց հոկտեմբերի անձրևոտ երկնքի տակ` որպես մի պայծառ հեռանկար ընտրողների համար: Հայաստանի ընդդիմությունը, որը 2003-ին լռեցվել էր քաղաքական հզորության ցուցադրումով, իսկ 2004-ին` ֆիզիկական ուժով, վերագտավ իր ձայնը երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձով:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2008/03/06
Ուժի Գործադրում-Լիլիա Շաքարյան
Եվ ահա երբ եկավ մարտի 1-ի երեկոն, ապա ոստիկանությունը սկսեց կատարել իր վրա դրված պարտականությունները:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2008/03/05
Հարձակում խաղաղ ցուցարարների վրա-Լիլիա Շաքարյան
Մարտի 1-ին լուսաբացին, ոստիկանությունը և Հատուկ ջոկատայինները հարձակվեցին "Ազատության" հրապարակում նստացույց կազմակերպած խաղաղ ցուցարարների վրա: Ցուցարարների և իրավապահների միջև եղան բախումներ: Ժողովրդին ուժի կիրառմամբ դուրս վռնդեցին "Ազատության" հրապարակից: Ծեծ ու ջարդ, բանտարկություններ, ըստ այս վայրկյանի տվյալներով բանտարկվել են մոտ 100 ցուցարարներ, հրապարակում կա արյան հետքեր, որը փորձում են ջրի մեքենաներով լվանալ: Ժողովուրդը իջնում է տարբեր ճանապարհներով դեպի Մյասնիկյանի հրապարակ: Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի պնդմամբ Լևոն Տեր-Պետրոսյանը անօրինված բանտարկված է:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2008/02/21
Ընտրական Կեղծիքներ-Լիլիա Շաքարյան
Ինչպես և սպասվում էր, ամբողջ Հայաստանով ընտրությունները կեղծվեցին: Եվ հետաքրքիրն այն էր, որ արդեն երեկոյան ժամը 22:00 հայտնում էին որ հաղթել է Սերժիկ Սարգսյանը: Իսկ մեզ տեղեկատվություն էր գալիս, որ ահավոր քծնելի կեղծիք է տեղի ունեցել ք.
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2007/11/29
Լևոն Տեր-Պետրոսյանը գրանցվեց-Լիլիա Շաքարյան
Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը գրանցվեց որպես Հայաստանի նախագահի պաշտոնական տեքնածու: Այսօրվանից սկսում է նրա ընտրարշավը: Շատ քաղաքական գործիչներ, որոնց չէինք կարող համարել Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհներ, բայց և այնպես նրանք հայտարարությամբ հանդես եկան և պաշտպանեցին Լևոն Տեր-Պետրոսյանին:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2007/10/26
Կայացավ-Լիլիա Շաքարյան
Պայքար-պայքար մինջև վերջ , պայքար-պայքար մինջև վերջ, վանկարկում էին մեկ հարյուր հազար հայորդիներ "Ազատության" հրապարակում: Բեմահարթակի վրա էին քազաքական ընդիմադիր էլիտան- Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Պետրոս Մաքեյանը, Արարատ Զուրաբյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Միքայել Հայրապետյանը, Ալիկ Արզումանյանը...
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2007/10/02
Քոչարյանը չդիմացավ...-Լիլիա Շաքարյան
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի Սեպտեմբերի 21-ի ելույթին, ոչ լիգիտիմ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասաց հետևյալը` "Որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ուզում է իրեն առաջադրել, որպես նախագահի թեկնածու, ապա նա կվերածվի հասարակ ընդիմադիր գործչի":
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը
2007/09/24
Վերջապես եկավ-Լիլիա Շաքարյան
1999թ. Հոկտեմբերի 27-ի ահավոր ահաբեկչություննեչից հետո Հայաստանը բռնեց մի ճանապարհ, որը կարելի է անվանել հակադեմոկրատական, որը կարելի է անվանել ոչ սահմանադրական:
Մեկնաբանություններ
Ամբողջ հոդվածը